211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանի միության անդամներին

views-count5027 դիտում article-date 17:38 15-02-2018
Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ փետրվարի 15-ին, ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Եսայ Բալայանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում՝ կարեւորելով նրանց ներդրումը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:

Նմանատիպ նյութեր