Պեկինում հանդիպել են Հենրի Քիսինջերն ու Սի Ծինփինը
Պեկինում տեղի է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը, հայտնում է Reuters-ը։
Քիսինջերը հանդիպել է Սիի հետ Դիաոյութայ պետական հյուրատանը, հաղորդում է CCTV-ն: Բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
100-ամյա Քիսինջերը վերջին մի քանի օրերին Պեկինում հանդիպել է նաև Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Յիի և Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ։
Քիսինջերը ծառայել է որպես ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի վարչակազմերում և առանցքային դիվանագիտական դեր է խաղացել 1970-ականներին Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների կարգավորման գործում: 1971 թվականից ի վեր 100-ամյա ամերիկացի դիվանագետը Չինաստան է այցելել ավելի քան 100 անգամ։