211652_close_icon
views-count1864 դիտում article-date 17:53 19-07-2023

Հնարքներ, որոնք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, Դյուցազնագրքում. Կարեն Սարգսյանը շնորհակալագրով խրախուսել է փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոնին

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է Աշխարհի երկակի, Եվրոպայի, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանին և խրախուսել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով` Աշխարհի և Եվրոպայի ուժային եռամարտի առաջնություններում առաջին տեղ գրավելու, «Գինեսի ռեկորդների գրքի» և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդներ սահամանելու համար:

Վարազդատը 2018-2019 թթ.-ի մեծահասակների ուժային եռամարտի աշխարհի առաջնության հաղթող է, միջազգային կարգի սպորտի վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն: 
2019 թ.-ին «Հարավկովկասյան  երկաթուղի» ընկերության Սևան կայարանում Վարազդատ Հակոբյանը մեկ մատով շարժել և քարշ է տվել 23 տոննա կշռող , ծածկված բեռնատար վագոն՝ 3մ 57 սմ:

2020 թ.-ին ճոպանով ձգել է բեռնատար մեքենան, բարձված 33 տոննա քաշով՝ 2 մետր:

2021 թ.-ին  մեկ ձեռքով տեղից շարժել և քարշ է տվել 4 բեռնատար հարթակ՝ 84 տոննա ընդհանուր քաշով՝ 1մ 20 սմ: 

Այս բոլոր ռեկորդները գրանցվել են ՀՀ «Դյուցազնագրքում»:

Վարազդատ Հակոբյանը բասկետբոլի գնդակով կատարել է մի քանի հնարքներ, որոնք ևս գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում». 

Այսպես, մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը կանգնած, առանց ետ նայելու, Վարազդատը բահով զամբյուղի մեջ է նետել 1 գնդակ՝ 22 մետր հեռավորությունից։ Ապա նույն դիրքում ձեռքով զամբյուղի մեջ է նետել 2 գնդակ՝ 14 մետր հեռավորությունից, և 3 գնդակ՝ 5 մետր հեռավորությունից։ Այնուհետ, դեմքով կանգնած դեպի զամբյուղը, աջ ձեռքով նետել է գնդակը զամբյուղի մեջ՝ 24 մետր հեռավորությունից։

2022թ-ին մասնակցել է  ուժային եռամարտի Հայաստանի  մեծահասակաների առաջնությանը և գրանցել հերթական մրցանակային նվաճումը։

Նա հանդես է եկել 75 կիլոգրամ քաշային կարգում և հավաքելով 385.5 միավոր՝ գրավել է  երրորդ մրցանակային տեղը:

2023թ.-ին կանգնած դիրքից ձեռքերով 350կգ կշռով ծանրաձողը ձգել է մինչև գոտկատեղ, ինչը ևս գրանցվել է «Դյուցազնագրքում»:

Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ:

Մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ նոր հաղթանակների ճանապարհին:

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր