Վրացական գինին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
Վրացական գինեգործությունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահինը։ այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով կազմակերպությանը։
Ռեկորդը սահմանվել է այն բանից հետո, երբ մի խումբ հնեաբաններ մայրաքաղաք Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գտնվող մ.թ.ա. 6000-5800 թթ-ներին վերագրվող 2 հին բնակավայրերում պեղումներ են կատարել։
Գիտնականները հայտնաբերել են 2 տարաներ, որում եղել է հեղուկ։ Քիմիական վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանք օգտագործվել են գինի պահելու համար։
Մինչ այդ համարվում էր, որ գինեգործության ամենահին բնագավառը Իրանին է պատկանում։