211652_close_icon
views-count1099 դիտում article-date 11:30 18-07-2023

Ղրիմի արևելյան հատվածը փորձել են գրոհել 28 անօդաչու սարքով

ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը հետ են մղել անօդաչու սարքերի հարձակումը Ղրիմի արևելքում, հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
 
Նրա խոսքով՝ ինը անօդաչու սարք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, 19-ը՝ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի միջոցով։ ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ պարզաբանել է, որ 17 անօդաչու թռչող սարք է խոցվել, 11-ը՝ ճնշվել։
 
Ակսյոնովը Telegram-ում գրել է, որ ոչ ոք չի տուժել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավերածություններ չկան։
 
Շրջանի ղեկավարը չի հստակերել, թե որ օբյեկտների վրա է եղել հարձակումը։ Թերակղզու արևելքում Ղրիմի կամուրջն է, որը նախօրեին՝ հուլիսի 17-ին, մասամբ քանդվել էր անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։ Ռուսական կողմը միջադեպի համար մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին։ Կիևը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր