Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խոստացել է Ղրիմի կամրջի վրա հարձակման մանրամասները բացահայտել հաղթանակից հետո
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման բոլոր մանրամասները կբացահայտի Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո։ Այս մասին РБК-Украина-ին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Արտյոմ Դեխտյարենկոն։
«Առայժմ մենք հետաքրքրությամբ հետևում ենք, թե ինչպես պուտինյան ռեժիմի խորհրդանիշներից մեկը հերթական անգամ չկարողացավ դիմակայել ռազմական ծանրաբեռնվածությանը», - ասել է Դեխտյարենկոն։
Նա նշել է, որ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։