211652_close_icon
views-count27222 դիտում article-date 14:20 07-07-2023

Երևանում դիտավորությամբ վնասել են Օղակաձև զբոսայգում գտնվող «Սքեյթ Պարկի» արձանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ գիշերը ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ վնասել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող «Սքեյթ Պարկի» արձանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր