211652_close_icon
views-count3436 դիտում article-date 12:33 06-07-2023

ԵՊՀ-ի «ընդդիմադիրները» ինքնուրույն չեն, իրենց գործունեության համար հաշվետու չեն․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Տարօրինակ գործընթացներ են ընթանում ԵՊՀ-ում:

Ուրեմն, 2021թ կարգվելով իբրև ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, Հ.Հ-ն իրեն շրջապատեց սորոսականներով, բեզատչոտնիկներով և, որոշ չափով, նախկին իշխանության հետ ուղիղ փոխկապակցված անձանցով: Վերջիններս, հիմնականում, ներկայացնում են ՀՀԿ-ի և քոչարյանականների 2-րդ և 3-րդ էշելոնները:

Զգալով, որ հասարակական կյանքում, ի տարբերություն բեզատչոտնիկների, սորոսականների հեղինակությունը նվազել է, Հ.Հ-ն որոշել է մեծացնել «ընդդիմության» 2-րդ և 3-րդ էշելոնների դերը ԵՊՀ-ում: 

Հետևելով բուհում տեղի ունեցող իրադարձություններին, պարզում ենք, որ «ընդդիմության» 2-րդ և 3-րդ էշելոնների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից կարևորագույն պաշտոններ են ստանձնում: Օրինակ՝ ԵՊՀ-ում կան «ընդդիմադիր» դեկաններ, ստորաբաժանումների պետեր:

ԵՊՀ-ի տեղեկատվական աղբյուրների պնդմամբ, բուհում այլևս խրախուսելի է թեթև «ընդդիմադիր» գործունեությամբ զբաղվելը: Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, «ընդդիմադիր» անձանց «ընդդիմության» չափը, ձևն ու ծավալը ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն անձամբ է սահմանում: Դա նշանակում է, որ ԵՊՀ-ի «ընդդիմադիրները» ինքնուրույն չեն և, մեծ հաշվով, իրենց գործունեության համար հաշվետու չեն՝ բեզատչոտնիկ են:

Ստացվում է, որ սորոսականների մոտալուտ հեռանալուց հետո, ԵՊՀ-ում համատարած բեզատչոտնիկություն է տիրելու»։

Նմանատիպ նյութեր