1981 դիտում
12:24 04-11-2021
ԵՊՀ-ում իշխանության վերջնական և համապարփակ հաղթանակն ապահովելու են չափից ավելի ընդդիմադիրները․ Կարեն Հեքիմյան
Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ hraparak.am կայքում կարդացի, որ իշխանությունը շատ շուտով վերջնականապես կզավթի ԵՊՀ-ն: Նմանօրինակ վարկածի հիմք է հանդիսանում այն, որ նոյեմբերի 6-ին կայանալու է ԵՊՀ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի ելքը նախապես որոշված է՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվելու Պապիկյան Սուրենը, իսկ շատ մոտ ապագայում ռեկտոր կընտրվի Հովհաննիսյան Հովհաննեսը:
Համամիտ եմ: Այդպես էլ կլինի: Իշխանությունները փայլուն գործարք իրականացրեցին և, ի վերջո հասնելու են իրենց ուզածին: Ցավով պետք է նշեմ, որ ոմանք, այդ թվում նաև ես, ակամա նպաստեցին ԵՊՀ-ում իշխանության հաղթանակին: Սակայն, այնուամենայնիվ, ԵՊՀ-ում իշխանության վերջնական և համապարփակ հաղթանակն ապահովելու են անձինք, որոնք հանրային դաշտում հականիկոլական, հայաստանդաշինքական և պատիվունեմական են: Մի խոսքով, չափից ավելի ընդդիմադիր են: Անշուշտ, առիթի դեպքում, անուն առ անուն կանդրադառնամ նրանց, սակայն այժմ մեկ այլ կարևոր դիտարկում:
Ուրեմն, ինչպես ասացի, նոյեմբերի 6-ին կայանալու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ հականիկոլականները, հայաստանդաշինքականները և պատիվունեմականներն ընտրելու են քպականներին: Երկու օր անց՝ նոյեմբերի 8-ին կայանալու է հակաիշխանական հանրահավաք, որտեղ գտնվելու են (միգուցե նաև հարթակից խոսելու են) նոյեմբերի 6-ի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի հականիկոլական, հայաստանդաշինքական և պատիվունեմական մասնակիցները և վերջիններիս հետ սերտորեն փոխկապակցված անձինք:
Նրանք միահամուռ և անխնա քննադատելու են իշխանություններին, Փաշինյան Նիկոլին, Պապիկյան Սուրենին և վերջիններիս հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Կրկնում են՝ առանց բացառության նույն անձինք և 2 օր տարբերությամբ: Ասածիս մեջ այդքան վստահ եմ, որ կարող եմ անգամ հանրահավաքից լուսանկարներ հրապարակել:
Սա է մեր իրականությունը: Այսքանն իմանալուց հետո, ես ինչպե՞ս հանրահավաքի գնամ և լսեմ ելույթ ունեցողներին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3463 դիտում
12:33 06-07-2023
ԵՊՀ-ի «ընդդիմադիրները» ինքնուրույն չեն, իրենց գործունեության համար հաշվետու չեն․ Կարեն Հեքիմյան
3340 դիտում
14:09 24-02-2023
ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան, ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի բարգավաճման նախապայմանները․ Կարեն Հեքիմյան
2339 դիտում
11:47 29-10-2021
ԵՊՀ ռեկտորի այսրոպեական ժ.պ.-ն շուտով կընտրվի ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
499 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
523 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում