211652_close_icon

Էդվարդ Ասրյանին, Արմեն Գյոզալյանին, Գոռ Նիկոյանին, Կարեն Գրիգորյանին, Գարեգին Պողոսյանին նոր կոչումներ են շնորհվել

views-count1363 դիտում article-date 18:08 05-07-2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր  Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի  զինվորական կոչում,

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում»:

Նմանատիպ նյութեր