808 դիտում
12:04 05-07-2023
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ռուսական «Վագները» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի Վանկուվերում կայացած նիստի վերջնական փաստաթղթում, որը հրապարակվել է երեքշաբթի՝ հուլիսի 4-ին, նշվել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունները Ռուսաստանի կառավարության անունից կարող են «արդարացիորեն բնութագրվել որպես ահաբեկչական»։
Նշվել է նաեւ, որ ԵԱՀԿ անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն «Վագներ» խմբի եւ նրա հետ զուգորդվող կամ դրա հիման վրա ստեղծվող կառույցների դեմ, մասնավորապես՝ դրանք ահաբեկչական կազմակերպություններ անվանելով։
Հռչակագիրը նաեւ «անդամ պետություններին կոչ է անում ամրապնդել միջազգային նորմերը, որոնք հստակ ճանաչում են «Վագներ» խմբի եւ նրա գործողությունների ահաբեկչական բնույթը եւ «Ռուսաստանի՝ որպես այդ ահաբեկչական կազմակերպության հովանավորի պատասխանատվությունը»։
Առաջին միջազգային կազմակերպությունը, որը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչական պետություն, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն է, որը համապատասխան բանաձեւն ընդունել է 2022թ. հոկտեմբերին։
ԵԱՀԿ-ն ներկայում անվտանգության միակ եվրոպական կազմակերպությունն է, որի անդամներն են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան։
ԵԱՀԿ (որի կազմում 57 պետություն կա) հիմնական խնդիրը հակամարտությունների կանխումն է, խաղաղության մոնիթորինգը եւ ընտրություններին հետեւելը։

Նմանատիպ նյութեր
2571 դիտում
16:06 21-06-2021
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային
3498 դիտում
21:44 06-05-2016
Պորոշենկոն առաջարկել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
952 դիտում
11:03 10-05-2023
Ֆրանսիայում ռուսական «Վագներ» ընկերությունը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել
Այս բաժնից
1144 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
940 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
979 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ