Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ
                        Մեր ամենաջերմ ու անկեղծ շնորհավորանքները Միացյալ Նահանգների ժողովրդին Անկախության 247-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշված է ՀՀ արտգործնախարարության Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ բարեկամությունը, ռազմավարական երկխոսությունը և բազմակողմանի գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Շնորհավոր հուլիսի 4, սիրելի՛ ամերիկացիներ»,- ասված է գրառման մեջ: