Տոկաևը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ
Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է անվտանգության ոլորտում երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը։ Տեղեկացնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ղազախստանի նախագահը նշել է ղազախ-ամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության առաջանցիկ զարգացումն անվտանգության ապահովման, էներգետիկայի, ներդրումների ներգրավման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում:
Տոկաևը շնորհավորական հեռագրում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության և փոխկապակցվածության ամրապնդման գործում ԱՄՆ-ի աջակցության համար։