211652_close_icon
views-count3685 դիտում article-date 20:18 03-07-2023

Մարտունու ՔՊ-ական համայնքի ղեկավարը «հովանավորո՞ւմ է Նիկոլ&Ալիև գծած դեպի Նախիջևան տանող անցուղին». ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր Մարտունու համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանն իր մերձավորների հետ համայնքի շենքից դուրս է հրավիրել ֆերմերների, որոնց ամառային արոտիավայրը օգտագործելու նախկինում տրված իրավունքը փորձել է, պաշտոնական լիազորությունները չարաշահելով և վարչական հնարքներ կիրառելով, չեղարկել։ Արոտավայրը Վարդենյանց լեռնանցքում է գտնվում։ Այնտեղից մի քանի օր առաջ ռեպորտաժ էինք պատրաստել։ Սակայն մեր գնալուց հետո սարատեղի էին մեկնել Գեղարքունիքի համայնքներից մեկի կողմից կազմակերպված անհայտ անձանցից մի քանի տասնյակ հոգուց կազմված խմբավորում։ Իրադարձության մասին, հավանական բախումները կանխելու նպատակով, տեղեկացվել էին իրավապահները։ Իրավապահների միջամտուցյամբ այդ խումբը հեռացել էր սարատեղիից, սակայն խնդիրը հանգուցալուծելու նպատակով համայնք գնացած ֆերմերներին այսօր էլ հենց Մարտունու ղեկավարն էր դուրս հրավիրել, իսկ իր մերձավորները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ֆերմերների և այնտեղ մեկնաց տիկնանց հասցեին։ Ըստ, այս հարցին սկզբից և ընթացիկ ծանոթ, իրավապաշտպան, "Երկիր Ծիրանի" կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, ֆերմերներին դիտավորյալ արոտավայրից հեռացնում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իրականացնի Ադրբեջանին Նախիջևան միջանց, անցուղի տրամադրելու ծրագիրը։ Մանրամասները դիտեք այս ռեպորտաժում։ 

Մանրամասները՝ լրագրող Նարինե Կիրակոսյանի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր