Մաքսային ծառայողները կվերապատրաստվեն վարքագծի կանոնների ուղեցույցով․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կվերապատրաստվեն մասնագիտական բացատրական ուղեցույցով։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Ուսումնական կենտրոնն անցկացրել է ուսումնական դասընթացներ կոմիտեի ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար։ Իրավաբաններից մինչև մաքսային ծառայողներ ուսումնասիրել են «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցը» և պատրաստ են գիտելիքները փոխանցել գործընկերներին։
4-օրյա վերապատրաստման դասընթացներն իրականացվել են պետական եկամուտների կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։
Պետական կառավարման համակարգում նախադեպային ուղեցույցը համապատասխանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մշակած՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններին։
Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին դասավանդել է ուղեցույցի հեղինակը, որի համոզմամբ մասնագիտական շտեմարանի նպատակը մաքսային ծառայողին ցանկացած իրավիճակում ուղղորդելն է, ոչ թե կաշկանդելը։
Պետական եկամուտների կոմիտեն հրատարակած «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցով» և անցկացրած դասընթացավարների վերապատրասման ծրագրով սահմանեց օրինակելի նախադեպ պետական կառույցների շարքում։