211652_close_icon
views-count790 դիտում article-date 12:33 30-06-2023

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2023թ. հունվար-ապրիլին կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի համանախագահությամբ hունիսի 29-ին Երևանում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ քննարկվել են առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության,  բարձր տեխնոլոգիաների,  տրանսպորտի, շրջակա միջավայրի,  առողջապահության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

«Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեց տարի ավելանում է․ 2023 թ. հունվար-ապրիլին այդ ցուցաանիշը կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ։ Մենք համոզված ենք, որ այս կարևոր հանդիպումը կարող է մեծ խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համար», - նշել է Վահան Քերոբյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Նմանատիպ նյութեր