211652_close_icon
views-count5120 դիտում article-date 11:41 30-06-2023

Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Այս մասին հիշեցրել է  ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը և հրապարակել շնորհավորական խոսք․

«Պետական-քաղաքական գործիչ, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ  Հայաստանի և ազատ ու  ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը:

Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»։

Նմանատիպ նյութեր