211652_close_icon

Երևանի վարչական շրջաններում 1 շաբաթում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիան

views-count862 դիտում article-date 19:49 29-06-2023
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունիսի 22-28-ի դրությամբ

 Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին և 28-ին, Նոր Նորքում՝ հունիսի 28-ին, Արաբկիրում՝ հունիսի 22-ին։

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին։

 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նմանատիպ նյութեր