211652_close_icon
views-count1195 դիտում article-date 22:48 28-06-2023

Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը (60 կգ) ոսկե մեդալի համար պայքարում 1-6 հաշվով պարտվեց վրացի Անրի Խոզրեվանիձեն:

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել էր լեհ Տոմաշ Սկրիպչակային: Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր իսրայելցի Մելկամ Ֆետենեին, իսկ քառորդ եզրափակչում 8-3 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Դանիիլ Բիտկայի նկատմամբ:

Երեկ Հայաստանի հավաքականը նվաճել էր մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Նմանատիպ նյութեր