Ըմբշամարտ․ Սուրեն Աղաջանյանը՝ աշխարհի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։
60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Էսմայելի Լեյվեսիի հետ:
Հայ ըմբիշը հաղթում էր 6:2 հաշվով, սակայն մրցակցին վերջում հաջողվեց հնարք կատարել, 4 միավոր վաստակել և 6:6 հաշվի դեպքում առավելություն ունենալ, որի շնորհիվ էլ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: