211652_close_icon
views-count940 դիտում article-date 17:10 22-06-2023

Բայդենը և Մոդին միասին ճաշել են և նվերներ փոխանակել

Պետական այցով ԱՄՆ-ում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օրերս մասնակցել է մի շարք միջոցառումների: Սակայն Գիտությունների ազգային հիմնադրամում շրջայցին Մոդին ժամանել է կես ժամ ուշացումով, և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ստիպված է եղել սկսել առանց նրա: Գրում է France 24 պարբերականը:

Նարենդրա Մոդին ներողություն է խնդրել ուշացման համար, իսկ շրջայցից հետո Սպիտակ տանը մասնավոր ճաշ է ունեցել Բայդենների հետ:

Ակնկալվում է, որ Մոդիի այցի ընթացքում երկու երկրները կխորացնեն համագործակցությունը պաշտպանության և տեխնոլոգիաների ոլորտում:

Ըստ NDTV պարբերականի՝ Մոդին Ջո Բայդենին և նրա կնոջը նվիրել է լաբորատորիայում ստեղծված 7.5 կարատանոց «էկոլոգիական» ադամանդ և սանդալի ծառի փայտից ձեռակերտ զարդատուփ՝ Գանեշա աստծո արծաթյա արձանիկով, նավթալամպով և «դաս դանամ»-ով՝ տասը նվիրատվություններով:

Իսկ Բայդենները Մոդիին նվիրել են ամերիկյան վինտաժային տեսախցիկ, ամերիկյան վայրի բնության լուսանկարների կոշտ կազմով գիրք, Ռոբերտ Ֆրոստի բանաստեղծությունների ընտրանու առաջին հրատարակության ստորագրված օրինակը:

Այսօր երեկոյան նախատեսված է պետական ընթրիք, որին պետք է այցելի շուրջ 400 հյուր:  Նախքան պետական ընթրիքը Մոդին ելույթ կունենա Կոնգրեսում և համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: France Press-ը նշում է, որ նախատեսված մամուլի ասուլիսը շատ արտասովոր է, քանի որ 9 տարի առաջ վարչապետ դառնալուց ի վեր Մոդին ոչ մի ասուլիս չի տվել:

Նմանատիպ նյութեր