slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել խուսափել Չինաստանից կախվածությունից
211652_close_icon

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել խուսափել Չինաստանից կախվածությունից

views-count1303 դիտում article-date 15:32 21-06-2023
Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց դաշնակիցներին չպետք է թույլ տալ ՉԺՀ-ից կախվածություն ունենալ մի շարք ոլորտներում, ներառյալ՝ հումքի կարևոր մատակարարումները: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Tagesspiegel հրատարակությանը տված հարցազրույցում։

«Խոսքը երկրի տնտեսական անջատման կամ մեկուսացման մասին չէ: Չինաստանը մեր հակառակորդը չէ, մեզ մոտ պետք է կարծիքների սերտ փոխանակում լինի, և առևտուրը շարունակվի: Ես նախազգուշացնում եմ միայն առանձին ոլորտներում կախվածության մասին, ինչպիսիք են հումքի կարևոր մատակարարումները», - ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով վերջերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները ՉԺՀ-ի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։

Մայիսին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մտահոգություն էր հայտնել Ճապոնիայում գրասենյակ բացելու՝ ՆԱՏՕ-ի պլանների կապակցությամբ՝ նշելով, որ դաշինքը միջամտում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերին, չնայած այն հավաստիացումներին, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի մտնում կազմակերպության աշխարհագրական շրջանակների մեջ:

Նմանատիպ նյութեր