211652_close_icon
views-count1063 դիտում article-date 12:17 21-06-2023

Մոսկվայի մերձակայքում 3 անօդաչու թռչող սարք է ընկել

Մոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հաստատել է Ռուսաստանի մայրաքաղաքի մերձակայքում 2 անօդաչու թռչող սարքի ընկնելը և լուսանկարներ է հրապարակել այդ վայրերից։

«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 5:30 և 5:50 ինքնաթիռային տիպի երկու սարք ընկել է զորամասերից մեկի պահեստին մոտենալով՝ զինվորականների հակազդեցության հետևանքով։ Բեկորները հայտնաբերվել են, ավերածություններ և տուժածներ չկան»,- գրել է նահանգապետը:

Վորոբյովի խոսքով՝ անօդաչուները խոցվել են Նարո-Ֆոմինսկի շրջանի Կալինինեց գյուղում՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում։

Ռուսական Տելեգրամ լրատվական ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ առավոտյան 3 անօդաչու թռչող սարք է ընկել Մոսկվայի մերձակայքում. 3-րդը, ըստ դրանց տեղեկությունների, պայթել է երկնքում Լուկինո գյուղի մոտ՝ Մոսկվայի արվարձաններից մոտ 13 կմ հարավ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա։ Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը 3-ն են եղել: 

Նմանատիպ նյութեր