814 դիտում
11:51 21-06-2023
Հունիսի 21-ը նշվում է որպես ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օր
1992 թվականին կազմավորվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերը, որոնք կոչված են օրենքին համապատասխան պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովել հասարակության և պետության անվտանգությունը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում:
«ՀՀ առաջին նախագահի թիվ 116 հրամանագրով որոշվեց Ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծել ներքին զորքեր՝ ՀՀ տարածքում հասարակական կարգի հատուկ նշանակության օբյեկտների պահպանման, բեռնափոխադրումների, հաղորդակցության ճանապարհների անվտանգության ապահովման, ինչպես նաև աղետների դեպքում փրկարար աշխատանքները կատարելու նպատակով։ Ի կատարումն ՀՀ նախագահի հրամանագրի՝ ՀՀ Կառավարությունը 1992 թվականի հունիսի 27-ին ընդունեց թիվ 375 որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մասին». կարճ ժամանակ անց ՆԳ նախարարի հրամանով ստեղծվեցին ներքին զորքերի զորամասեր և ստորաբաժանումներ։ Վերջիններս իրենց առաքելության կատարման ընթացքում նաև իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեցան Արցախյան պատերազմների ընթացքում՝ հայրենիքի պաշտպանության գործում:
Ամեն տարի հունիսի 21-ը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման օր:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ողջ անձնակազմը շնորհավորում է Ներքին գործերի ոստիկանական զորքերի բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բարձր գնահատելով վերջիններիս աշխատանքը, նվիրումն ու ներդրումը ինչպես պետության արտաքին, այնպես էլ ներքին անվտանգային համակարգում»,- նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր
1075 դիտում
12:24 08-04-2023
Զինվորական տոնացույցում ապրիլի 8-ը նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին