793 դիտում
23:20 18-06-2023
Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել
Հունիսի 18-ին ժամը 16:00-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի երկու բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ։
Ժամը 16:24-ին գրանցված մեկ այլ կանչի համաձայն, անձրևաջրով է լցվել նաև Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի բնակելի տներից մեկի առաջին հարկը։
Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը և բնակելի տներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր
658 դիտում
10:50 01-05-2023
Արցախի Ասկերանի շրջանի 2 գյուղերում 10 րոպե կարկուտ է տեղացել. բնական աղետի վնասների չափը ճշտվում է
4325 դիտում
13:05 22-06-2015
Հունիսի 21-ին ուժեղ անձրև և կարկուտ է տեղացել Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. տեսանյութ
Այս բաժնից
460 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
814 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին