211652_close_icon
views-count703 դիտում article-date 12:42 13-06-2023

Թրամփը ժամանել է Մայամի, որտեղ կանգնելու է դատարանի առջև

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մայամի, որտեղ երեքշաբթի՝ հունիսի 13-ին, նրան մեղադրանք կառաջադրվի գաղտնի փաստաթղթերի պահման գործով, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Թրամփը ժամանել է Մայամիի իր Trump National Doral գոլֆի ակումբ։

Միևնույն ժամանակ, Politico-ն հայտնում է, որ Թրամփի շատ կողմնակիցներ դրոշներով շարվել են ճանապարհի երկայնքով՝ ողջունելով այդտեղով անցնող Թրամփին:

Հիշեցնենք, որ նախկինում Թրամփին 37 մեղադրանք էր առաջադրվել։ Անցյալ տարի խուզարկության ժամանակ Թրամփից առգրավվել է գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու։

Նմանատիպ նյութեր