1384 դիտում
10:19 13-06-2023
Կարեն Անդրեասյանը դատավորներին հավաքել ու նոր հրահանգ է տվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորներին հավաքել է Դիլիջանում եւ բանավոր այսպես ասած հրահանգ իջեցրել, որ այսուհետ որեւէ միջազգային կառույցի ղեկավարի, ներկայացուցչի կամ դեսպանատների անձնակազմի, դեսպանների հետ որեւէ ձեւաչափով հանդիպման գնալուց առաջ իրեն պետք է տեղյակ պահեն:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներից շատերը ընդվզել են, թե ինչու պետք է տեղյակ պահեն. դա դատավորի անկախությանը վտանգող հստակ պահանջ է: Այդ հրահանգից հետո դատավորներից շատերը հանդիպել են միջազգային կառույցների ղեկավարների հետ եւ ԲԴԽ նախագահին տեղյակ չեն պահել: Այսինքն՝ ոչ բոլորն են ենթարկվել ԲԴԽ նախագահի պահանջին, թեեւ ենթարկվողներ եղել են եւ կլինեն: Իսկ ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը փորձում վերահսկել դատավորների հանդիպումները միջազգային կառույցների հետ:
Ըստ էության, նա այդպիսով փորձում է հերթական միջազգային զեկույցներում դատական անկախության մասին հնարավոր խայտառակ ձեւակերպումները կանխել:
Նա փորձում է հասնել արդյունքի, որ բոլորը վստահ լինեն, թե դատավորների վրա քաղաքական ազդեցություն չկա:
Ամեն դեպքում, դատավորների հետ հանդիպման եւ նրանց իջեցված հրահանգի մասին մեկնաբանություններ խնդրեցինք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, թե բամբասանքներ եւ ասեկոսեներ չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը, որում ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանում: Զեկույցում նշվում է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն ՀՀ դատական համակարգը չի համարվում անկախ ու անկողմնակալ կոռուպցիայի եւ քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության եւ վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Դրանում նաեւ նշվում է, որ դատավորների վրա ազդելու՝ կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են տեղեկացնել դատավորների մասին, որոնք իրենց աշխատավարձի հետ անհամատեղելի զգալի գույք եւ ակտիվներ են ձեռք բերել, նաեւ շարունակել են նշել բոլոր գործող դատավորների նկատմամբ վեթինգի բացակայությունը՝ հիմնված օբյեկտիվ չափանիշների վրա։
Զեկույցում նշվում է, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրերի ստուգումները սահմանափակ են եղել եւ չեն նպաստել կոռումպացված դատավորների հեռացմանը: Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից, որոշ դատական որոշումների վերաբերյալ: Զեկույցի համաձայն՝ իրավապաշտպաններն ահազանգում են, որ համանման հանգամանքների հետ կապված՝ գործերի վերաբերյալ դատարանի որոշումները դարձել են անկանխատեսելի, իսկ որոշ աղմկահարույց կոռուպցիոն գործերում որոշումները քաղաքական դրդապատճառներ են ստացել: Նրանք պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները հիմնականում առաջարկում են ժամանակավոր շտկումներ, այլ ոչ համակարգային բարեփոխումներ:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրմանն ու դրան հետեւած հանրային արձագանքին։ ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ Մարտիրոսյանի առաջադրումը որակվել է խիստ անընդունելի եւ դատապարտելի։
«Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրադարձ կա դատավորների նկատմամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։
«Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունն էլ է քննադատել հայրենի դատական համակարգը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1493 դիտում
09:25 08-11-2022
Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը, իսկ որոշ դատավորների «հաթաթա» է տվել․ «Ժողովուրդ»
1840 դիտում
10:50 05-05-2021
Քաղաքական իշխանությունը հրահանգ է տվել՝ գեներալներին հանգիստ թողնել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
844 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1144 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»