1354 դիտում
21:54 11-06-2023
Գորիսի կորպուսը դեռ 1,5 տարի առաջ ցրված է եղել. Ռուզաննա Խաչատրյան
Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիում «Կանայք հանուն համազգային միասնության» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ասաց․
«Ըստ իմ տեղեկությունների, 280 կիլոմետր հատվածով՝ պաշտպանական գծի ողջ երկայնքով, միայն Հարավային հատվածում է եղել այդ մխրճումը՝ 20 կիլոմետր»։
Նա վստահորեն կրկնեց ամուսնու՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տեսակետը՝ քանի պետություն էլ ուզում էր հարձակվեր՝ մենք պաշտպանական ռեսուրս ունեինք: Նա տարակուսում է և հիշում, որ պատերազմի օրերին, ինքն ու իր ընկերուհիները քարտեզներն էին ուսումնասիրում, փորձում էին հարձակման և պաշտպանական տակտիկաները հասկանալ. այդպիսի մի տեսարանի է ականատես եղել ամուսինը՝ պատերազմից վերադառնալուց հետո և ասել, որ «այնտեղ այդպիսի բան չտեսա»:
Իր պրպտումներում, երբ տիկին Ռուզաննան փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ Գորիսի հատվածից եղավ մխրճումը, բացահայտել է. «Ինչքան հասկացա, Գորիսի կորպուսը դեռ 1,5 տարի առաջ ցրված է եղել»: Նա կարծում է, որ շատ հարցեր կան 44-օրյա պատերազմի հետ կապված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1111 դիտում
08:06 12-10-2023
Ցրված պատասխանատվությունը բերում է անպատասխանատվության․ «Փաստ»
5803 դիտում
10:00 17-12-2019
Հրեշի ու բոբոյի կերպարի՞ն եք հավատացել, բա որ ես ուրի՞շ Ռուբեն Հայրապետյան եմ ճանաչում. Ռուզաննա Խաչատրյան
Այս բաժնից
592 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1027 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1183 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա