1834 դիտում
21:44 31-10-2019
Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաև Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները և ենթակառուցվածքները, ինչպես նաև պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:
Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգևոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։
Նմանատիպ նյութեր
805 դիտում
16:04 06-03-2024
Աշխատանքներ են տարվում Սոչին և Կապանը քույր քաղաքներ դարձնելու ուղղությամբ. Զախարովա
625 դիտում
14:59 11-06-2023
Երևանը և Մինսկը քույր քաղաքներ դառնալու համաձայնագիր կստորագրեն
948 դիտում
19:43 08-06-2015
Գլենդելն ու Գյումրին հռչակվեցին քույր քաղաքներ
Այս բաժնից
640 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
577 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ