211652_close_icon
views-count1024 դիտում article-date 14:07 10-06-2023

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել օկուպացված տարածքներում

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում:

«Զորավարժություններին ներգրավված զորամիավորումները, միավորումները եւ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանի եւ դուրս բերվել նշանակության շրջաններ:  Ապահովվել է տարածքում կառավարման մարմինների ծավալումը, իրականացվել են միջոցառումներ՝ այլ զորատեսակների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը հետեւել են հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին»,-հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նմանատիպ նյութեր