211652_close_icon
views-count967 դիտում article-date 11:00 10-06-2023

Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող պահեստում

Հունիսի 10-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող պահեստում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 200 հրշեջ և 55 միավոր հատուկ տեխնիկա։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է 20 minutes-ը։

Հրդեհը գրանցվել է երկրի հյուսիսում գտնվող Բոբինի կոմունայում։ Սեն-Դենի պրեֆեկտուրայում քաղաքացիներին կոչ են արել չբացել պատուհանները։ Ականատեսների վկայությամբ՝ բուն Փարիզում տեսանելի է եղել սև թանձր ծխի սյունը։

Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել միայն հունիսի 10-ի առավոտյան՝ հրդեհի սկսվելուց մի քանի ժամ անց։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջները։

Նմանատիպ նյութեր