211652_close_icon
views-count1097 դիտում article-date 23:07 03-07-2014

Կահիրեի արվարձաններից մեկում պայթուցիկ սարքի զոհ է դարձել հենց պատրաստողը

Այսօր առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի տարբեր շրջաններում գործի են դրվել մի քանի պայթուցիկ սարքեր, որոնց հետևանքով մայրաքաղաքի արվարձաններից մեկում մեկ զոհ է գրանցվել: Ինչպես ավելի ուշ հայտնեց Եգիպտոսի ոստիկանությունը` Կերդասե արվարձանում ինքնաշեն պայթուցիկ սարքը աշխատել է այն բնակարանում, որտեղ այն պատրաստում էին: Արդյունքում` զոհվել է դրա պատրաստողը: Ոստիկանության տվյալներով` այսօրվա պայթյունները տեղի են ունեցել Կահիրեի Աբբասիա շրջանում՝ ՌՕՈւ հոսպիտալի կողքին, Իմբաբե շրջանում, ինչպես նաև Կերդասե արվարձանում: [url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1295289]ITAR-TASS[/url]

Նմանատիպ նյութեր