Էրդողանի աշխատակազմից մեկնաբանել են նախագահի առողջության վատթարացման մասին լուրերը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ուրբաթ օրը հայտնել են նախագահի աշխատակազմում։
Ավելի վաղ լրագրող Ջան Աթաքլին Twitter-ում գրել էր, որ Էրդողանը պատրաստվում է մոտ ապագայում ինչ-որ վիրահատության ենթարկվել, մինչդեռ լրագրողը չի նշել ախտորոշումը։
«Ուշադրություն մի՛ դարձրեք հասարակական կարծիքը շահարկելուն ուղղված անհիմն մեղադրանքներին: Նախագահի առողջության մասին մի շարք հաղորդագրություններում տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել են նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից: