211652_close_icon
views-count1012 դիտում article-date 17:03 08-06-2023

«Հազար ողորմի Սերգոյին. այնքան կուզեի՝ կենդանի լիներ, նայեի աչքերի մեջ՝ ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան․ «Առավոտ»

«Գյուլնազ տատի հեքիաթներից է դա: Պարզ չի՞, որ սա կարած գործ է, նկարած գործ է, փուչիկ է: Ես առաջին օրն ասել եմ՝ թատրոն է, ուրեմն՝ թատրոն է»,- այսօր «դիզվառելիքի գործով» նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Գրում է «Առավոտը»։

Լրագրողները հիշեցրել էին, որ նախորդ դատական նիստում գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գեւորգ Հարությունյանը հայտարարեց՝ հանգուցյալ Սերգո Կարապետյանն է իրեն ուղղորդել նախաքննական ցուցմունքներ տալիս. «Սերգո Կարապետյանն ասաց՝ սենց կասես, մեկ է՝ վարույթը կարճվելու է: Միամտություն եմ արել, որ հավատացել եմ նրան»:

Գեւորգ Հարությունյանը հաջորդ ցուցմունքում հրաժարվել է իր տված առաջին ցուցմունքներից: Դիտարկմանը, որ Սերգո Կարապետյանն ասել է, թե նախնական պայմանավորվածություններ կան, նման ցուցմունքներ պետք է տալ, որ գործը փակվի, Բարսեղ Բեգլարյանը արձագանքեց. «Հազար ողորմի Սերգոյին. այնքան կուզեի՝ կենդանի լիներ, նայեի աչքերի մեջ՝ ասեի՝ ամոթ քեզ»:

Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Սերգո Կարապետյանի հետ չի հանդիպել, որ ասի՝ թե Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն կա: Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Սերգո կարապետյանի հետ հանդիպել է առերես հարցաքննության ժամանակ, որտեղ եւ ասել է՝ «Ի՞նչ ես խոսում, ես դրանից գաղափար չունեմ»: Առերեսումից հետո Սերգո Կարապետյանին չի հանդիպել:

Բարսեղ Բեգլարյանը պնդեց՝ մրցույթի սպասարկման հայտը շահելն իր մոտ հարցեր չի առաջացրել, քանի որ նման քանակի եւ ծավալի մատակարարումներ կարող էին իրականացնել միայն «Ֆլեշ» եւ CPS ընկերությունները: Հարցին՝ ինչո՞ւ իր անունը սկսեց շրջանառվել այս գործով, ի՞նչ էր արել, Բարսեղ Բեգլարյանը հարցով պատասխանեց՝ «Ես էլ ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ» եւ պնդեց, որ սա քաղաքական գործ է՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունը արատավորելու համար: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների մասին հարցին էլ հարցով պատասխանեց՝ «Հանդիպել եմ, բայց դա ի՞նչ կապ ունի մրցույթի հետ»: Նա հայտարարեց, որ իր սեփականություն հանդիսացող «Ֆլեշ» ընկերությունն այժմ էլ է մրցույթների մասնակցում: Այլ հարցերի Բարսեղ Բեգլարյանը չպատասխանեց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր