211652_close_icon

Մոլդովան չեղարկում է ԱՊՀ-ին առնչվող 2 համաձայնագիր

views-count1042 դիտում article-date 14:59 07-06-2023
Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամները հաստատել են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում 2 համաձայնագրի չեղարկումը։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Խոսքը բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի եւ ԱՊՀ անդամ պետությունների միջեւ ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագրի մասին է։

Մոլդովայի ՆԳՆ-ում նշել են, որ Մոլդովան քիչ է փոխգործակցել ԱՊՀ երկրների հետ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցում, ուստի այդ համաձայնագիրը երկրին պետք չէ։ Ռազմավարական զինված ուժերի մասին համաձայնագրի չեղարկումը խորհրդարանում բացատրել են նրանով, որ Մոլդովան միջուկային զենք չունի։

Նմանատիպ նյութեր