211652_close_icon
views-count595 դիտում article-date 21:17 06-06-2023

Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում 2022 թ. բյուջետային կատարողականի հաշվետվությունը

Ներագրոպարենային համակարգի զարգացման քաղաքականության մեջ որպես հիմնական գերակայություններ են դրված եղել գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Ըստ փոխնախարարի` 2022 թվականին նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացրել է 8 ծրագիր, 41 միջոցառում, ընդհանուր բյուջեն կազմել է 39,5 մլրդ դրամ: Ծրագրերի կատարողականը եղել է 96 տոկոս, ընդհանուր ծախսվել է 37,9 մլրդ դրամ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ոլորտային հաշվետվությունը:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022 թվականին գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը 1,6 տոկոսով աճ է գրանցել:

2022 թվականին սննդամթերքի եւ խմիչքների արտադրությունը համադրելի գներով կազմել է 830,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,9 տոկոսով:

Արման Խոջոյանը մանրամասն ներկայացրել է այն ծրագրերը, որոնց իրականացման համար 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել են գումարներ:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել մանրամասներ եւ պարզաբանումներ իրականացրած մի շարք ծրագրերի, աշնանացանների սուբսիդավորման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր