211652_close_icon
views-count439 դիտում article-date 12:47 06-06-2023

Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարության հաստատման և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր