211652_close_icon
views-count1108 դիտում article-date 11:32 05-06-2023

«Վագները» ՌԴ ԶՈւ փոխգնդապետի է գերեվարել․ DW

Կիրակի օրը՝ հունիսի 4-ին, «Վագներ» ՌՄԸ հիմնադիր  Եվգենի Պրիգոժինը իր մամուլի ծառայության Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել՝ հարցաքննելով մի մարդու, ով իրեն անվանում է ՌԴ ԶՈւ 72-րդ բրիգադի հրամանատար Ռոման Վենևիտինը։ Վենևիտինը խոստովանում է, որ ալկոհոլային հարբած վիճակում, «Վագներ» ՌՄԸ-ի նկատմամբ «անձնական հակակրանքի» պատճառով կրակել է «Վագներ»-ին պատկանող մեքենայի վրա, ինչպես նաև զինաթափել է Պրիգոժինի մի խումբ զինյալների։ Գրում է DW-ն։

Պրիգոժինը վերջին օրերին բազմիցս հայտնել է «Վագներ»-ի և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների միջև շարունակվող հակամարտությունների մասին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ռուս զինծառայողները, ՌԴ պաշտպանության նախարարության հրամանով, «հարյուրավոր հակատանկային ականներ և տոննաներով պլաստիդներ» են դրել Բախմուտից իր զինյալների նահանջի ուղիներին։ 

«Վագներ»-ի ղեկավարի խոսքով՝ այս պահին իր մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Նա ստեղծված իրավիճակը համարում է «հրապարակային մտրակի փորձ»։

«Բալը պահեք տորթի վրա, որպեսզի կասկած չլինի»,- այսպես է մեկնաբանել է Պրիգոժինը գերված Վենևիտինի մասին տեսանյութը։ Ռուսական բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեսանյութը։

Նմանատիպ նյութեր