211652_close_icon

Լեհաստանի ընդդիմադիր կուսակցությունը հակակառավարական երթ է անցկացնում

views-count763 դիտում article-date 14:48 04-06-2023
Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական  պլատֆորմ» կուսակցությունը կիրակի քայլերթ է անցկացնում, որը կոչված է միավորել ընտրողներին աջ կառավարության դեմ, տեղեկացնում է The Associated Press-ը։

Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը ժողովրդավարության վիժեցման և ավտոկրատիայի ուղով Հունգարիային և Թուրքիային հետևելու մեջ։

Երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել լեհերին իր հետ դուրս գալ քայլերթի «հանուն ապագա պետության»։ 

Կառավարության հետ կապ չունեցող ԶԼՄ-ները հայտարարել են, որ սա կարող է դառնալ խորհրդային բռնազավթումից ազատագրվելուց հետո Լեհաստանի խոշորոգույն բողոքի ցույցերից մեկը։ 

Նմանատիպ նյութեր