1361 դիտում
20:15 25-12-2022
Բելգրադում ռուսները բողոքի ցույց են արել Ուկրաինայում պատերազմի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Ռուսաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել ուկրաինական պատերազմի դեմ։ Ակցիայի կազմակերպիչը Ռուսաստանի դեմոկրատական հասարակությունն է, այն հիմնադրել են ռուսները, ովքեր Սերբիա են մեկնել Ռուսաստանի պատերազմից և մոբիլիզացիայից հետո։ Գրում է «Ազատությունը»։
Ակտիվիստները երթով անցել են Բելգրադի կենտրոնական փողոցներով՝ սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշների ներքո (շատ ռուսներ, ովքեր չեն աջակցում Ուկրաինայի պատերազմին, առաջարկում են «հանել» կարմիր գույնը Ռուսաստանի դրոշից՝ որպես արյան գույն-խմբ.) և «Խաղաղություն» «Գերեզմաններ չկան» և այլ կարգախոսներով:
Բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մոտենալ Բելգրադում ՌԴ դեսպանատան շենքին։
Սերբիան չի ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի օկուպացված շրջաններում կեղծ հանրաքվեները, բայց միևնույն ժամանակ հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը Եվրամիությունը պահանջում է։ Սերբիայի ներկայիս ղեկավարությունը համարվում է Եվրոպայում Պուտինի աջակիցներից մեկը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ միասին։

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
13:42 04-06-2023
Բողոքի ցույց Բելգրադում. ցուցարարները պահանջում են նախագահ Վուչիչի հրաժարականը
1434 դիտում
19:28 06-04-2014
Թբիլիսահայերը Քեսաբահայության աջակցության բողոքի ցույց են անցկացրել և կոչ արել ՄԱԿ-ին պատժել Թուրքիային
Այս բաժնից
823 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1174 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
787 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում