211652_close_icon
views-count805 դիտում article-date 11:15 04-06-2023

ՆԱՏՕ-ի զենքերն օգտագործվել են Բելգորոդի շրջանի վրա հարձակումների համար. The Washington Post

Ուկրաինայի կողմից կռվող Ռուս կամավորականների կորպուսն ու և Ռուսաստանի ազատության լեգեոնի մարտիկները, որոնք մայիսի վերջին ներխուժել են Բելգորոդի շրջան, օգտագործել են առնվազն 4 մարտավարական մեքենաներ, որոնք նախկինում Ուկրաինա էին տեղափոխել Միացյալ Նահանգները և Լեհաստանը, շաբաթ օրը գրում է The Washington Post-ը: Խոսքը, մասնավորապես, MRAP դասի ուժեղացված հակաականային պաշտպանությամբ զրահամեքենաների մասին է։ Նման 3 մեքենա Կիևին տրամադրել է ԱՄՆ-ը, ևս 1-ը՝ Լեհաստանը, ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ այս մասին հայտնել է հետախուզական նյութերին ծանոթ ԱՄՆ իշխանությունների անանուն ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ նա բարձրացրել է ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված զենքի ոչ միտումնավոր օգտագործման հարցը և Կիևի պարտավորությունները՝ երաշխավորելու դաշնակիցների կողմից իրեն մատակարարվող սարքավորումների անվտանգությունը, հաղորդում է WP-ն։

Բացի այդ, մի շարք լուսանկարներ ուսումնասիրելուց և դրանց իսկությունը ճշտելուց հետո լրագրողները եկել են այն եզրակացության, որ կամավորների ձեռքում են եղել Չեխիայի և Բելգիայի արտադրության հրացաններ և առնվազն մեկ AT-4 հակատանկային նռնականետ, որը հաճախ օգտագործվում է ամերիկյան և առհասարակ արևմտյան զինվորականների կողմից:

Նմանատիպ նյութեր