730 դիտում
16:44 01-06-2023
Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական հանրույթի գագաթաժողովի լիագումար նիստը
Այսօր տեղի ժամանակով կեսօրին Միմի ամրոցի գինեգործական համալիրում (Բուլբոակա գյուղում) սկսվել է Եվրոպական քաղաքական հանրույթի (ԵՔՀ) լիագումար նիստը։ Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իր երկրում կազմակերպված հանդիպումը մասնակից պետությունների միասնության, ուժի եւ վճռականության վառ դրսեւորումն է՝ գործելու միասնաբար որպես ընտանիք, որը միասնական է եւ համագործակցում է ընդհանուր խնդիրները լուծելու համար, տեղեկացնում են մոլդովական լրատվամիջոցները։
Նիստն սկսվել է, հենց որ բոլոր պատվիրակությունները եկել են Միմի ամրոց, որտեղ նրանց կարմիր ուղեգորգին ողջունել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Բանավեճերի սեղանի շուրջ հավաքվածները՝ մոտ 50 պետությունների ղեկավարներ, վարչապետեր եւ բարձրաստիճան եվրոպացի ներկայացուցիչներ կքննարկեն թեմաներ, որոնք կվերաբերեն անվտանգությանը, էներգետիկային եւ կապին։ Միջոցառման պլանի համաձայն՝ լիագումար նիստը կտեւի մոտ 30 րոպե։
Միջոցառումը կշարունակվի աշխատանքային խմբերի նիստերով։ Օրվա երկրորդ կեսը կհատկացվի գագաթաժողովին ներկա ղեկավարների երկկողմ հանդիպումներին։ Երեկոյան ժամը 17.00-ին նախատեսված է նախագահ Մայա Սանդուի մամուլի ասուլիսը։ Կառավարության մամուլի քարտուղար Դանիել Վոդեն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ պետության ղեկավարի հետ միասին մամուլի համար հայտարարություններ կանեն նաեւ եվրոպական մյուս առաջնորդները։
Մոլդովայի Հանրապետությունն այսօր հյուրընկալում է իր պատմության մեջ ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը՝ Եվրոպական քաղաքական հանրույթի գագաթաժողովը։ Մոտ 50 պետությունների ղեկավարներ, վարչապետեր եւ բարձրաստիճան եվրոպացի ներկայացուցիչներ ժամանել են երկիր։ Նրանց մեջ է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
724 դիտում
13:25 01-06-2023
Մոլդովայում բացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը
972 դիտում
22:56 17-03-2015
Մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
1437 դիտում
17:23 22-11-2018
ԱՀԿ քարտուղարությունում մեկնարկել է Հայաստանի առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննության լիագումար նիստը
Այս բաժնից
937 դիտում
16:10 07-01-2025
Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո
892 դիտում
13:07 07-01-2025
Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
808 դիտում
12:34 07-01-2025
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ. NBC