772 դիտում
16:00 31-05-2023
Մենք որոշել ենք Կոսովո ուղարկել ևս 700 զինծառայող Օպերատիվ պահուստային ուժերից. Սթոլտենբերգ
ՆԱՏՕ KFOR առաքելությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կոսովոյում բոլոր քաղաքացիների համար անվտանգ եւ հանգիստ իրադրությանն աջակցելու համար եւ կշարունակի գործել անաչառ՝ ՄԱԿ մեր մանդատին համապատասխան, ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։
«Մենք որոշել ենք ուղարկել եւս 700 զինծառայող Օպերատիվ պահուստային ուժերից՝ Արեւմտյան Բալկանների համար եւ բարձր պատրաստվածության վիճակի բերել պահուստային ուժերի եւս մեկ գումարտակ, որպեսզի նրանք նույնպես կարողանան գործի դրվել անհրաժեշտության դեպքում։
Սրանք խելամիտ քայլեր են, որպեսզի KFOR-ը կարողանա տնօրինել հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են իր մանդատն իրականացնելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ սերբական կողմը տեղեկացրել էր այն մասին, որ անկարգությունների ընթացքում, որոնք առաջացել էին Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ KFOR ուժերի գործողությունների պատճառով Կոսովոյի հյուսիսում, սերբերին Զվեչանում ցրելու գործողության ժամանակ տուժել էր 52 մարդ։
KFOR վերջին տեղեկությունների համաձայն՝ Կոսովոյում եւ Մետոխիայում ընդհանուր առմամբ 30 խաղաղապահներ վիրավորվել են։
Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջել են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանն ու հետ կանչել ալբանացի քաղաքապետերին։ ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար տեղակայվել են Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի վարչական շենքերի մոտ։ Նրանց հետեւել են Կոսովոյի ոստիկանության մեծաթիվ ուժերը, որոնք թույլ չեն տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։
Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը տեղի ալբանացիներին եւ սերբերին կոչ է արել երկրամասի հյուսիսում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից եւ տեղեկացրել է իր ուժերի ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփումների մասին։

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
23:19 30-05-2023
ՆԱՏՕ-ն 700 հավելյալ զորք կուղարկի Կոսովո
736 դիտում
13:38 01-06-2023
Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի 700 խաղաղապահներ արդեն մեկնել են Կոսովո
1503 դիտում
12:34 05-12-2018
Կրթության ոլորտում տնտեսված գրեթե 700 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ
Այս բաժնից
1177 դիտում
21:47 27-10-2024
Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
775 դիտում
19:34 27-10-2024
Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կգումարվի նոյեմբերին
988 դիտում
18:10 27-10-2024
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ծրագրեր չունի. Կոբախիձե