661 դիտում
11:59 31-05-2023
Ժողովրդավարության և անվտանգության հակադրությունն անհիմն է. Վահագն Խաչատուրյան
Երեւանում արդեն 2-րդ անգամ Ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը վկայությունն է նրա, որ Հայաստանն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ուղու վրա, և այդ քայլն անդառնալի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Մեր հանրապետությունն ի ստեղծման օրից հռչակեց իր հավատարմությունը ժողովրդավարական ու համամարդկային արժեքներին ու սկզբունքներին:
Անկախության տարիներին ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում կերտվում էր բազմաթիվ ու տարաբնույթ խոչընդոտների, պետական կառավարման ապարատում արատավոր երեւույթների, կիսապատերազմական իրադրության, անվտանգության լրջագույն մարտահրավերների պայմաններում: Բայց ի պատիվ ՀՀ քաղաքացիների, այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն կայացած փաստ է մեր երկրում:
Իհարկե, 2020-ի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին ժողովրդավարության գաղափարների համար: Բայց ամենակարեւորն այս իրադրության մեջ այն էր, որ ՀՀ իշխանությունները չնահանջելով ժողովրդավարության էությունից ու սկզբունքներից, գնացին խնդիրների հանգուցալուծման ամենաժողովրդավարական ճանապարհով: Նկատի ունեմ 2021-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները»,- հայտարարեց ՀՀ նախագահը:
Նա ընդգծեց, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին. «Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլեւ հակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության եւ հզորացման առաջնային երաշխիքներից է: Ի վերջո, Հայաստանի անկախության հանրաքվեն, առաջին խորհրարանական ու նախագահական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում: Ասել է, թե մեր պետությունն ինչ-որ իմաստով նաեւ ժողովրդավարության ծնունդ է: Նույն իրավիճակն է նաեւ այսօր:
Ես հավատացած եմ, որ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք կարող ենք եւ պետք է ներկայանանք աշխարհին:
Ժողովրդավարությունը ենթադրում է նաեւ խաղաղություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ կամ շատ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ: Այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն եւ դեպի խաղաղություն»,-ընդգծեց Վահագն Խաչատուրյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
658 դիտում
09:45 28-01-2024
Խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ․ Վահագն Խաչատուրյան
691 դիտում
08:53 10-02-2024
Բա թե՝ «ժողովրդավարության բաստիո՜ն», ժողովրդավարության եսիմ ինչ. «Փաստ»
Այս բաժնից
382 դիտում
21:43 23-04-2024
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
658 դիտում
21:31 23-04-2024
Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ Սարգսյան