211652_close_icon

Այդ հեքիաթները պատմողներին էլ գնացեք հարցրեք. Պապիկյանը՝ զինծառայողներին առևանգելու լուրի մասին․ Tert.am

views-count1480 դիտում article-date 12:35 30-05-2023
Ազգային ժողովում լրագրողները հարցեր ուղղեցին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման հանգամանքների հետ կապված։ Գրում է Tert.am-ը։

«Այդ հեքիաթները պատմողներին էլ գնացեք հարցրեք»,- ասաց նախարարը՝ հրաժարվելով պատասխանել որևէ այլ հարցի։

Սահմանային վիճակի վերաբերյալ էլ նախարարը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի կողմից զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։

Պաշտոնական Բաքուն ևս հայտարարություն էր տարածել՝ խոսելով դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, իբրև թե հայ զինծառայողների խումբը ահաբեկչության ծրագրով հատել է հայ-ադրբեջանական սահմանը։

Նշենք, նաև, որ 2 հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Նմանատիպ նյութեր