1099 դիտում
14:14 25-05-2023
Ոստիկանությունը «վերջին զանգի» օրն ուժեղացված ծառայություն կիրականացնի
Ոստիկանությունը մայիսի 26-ին Հայաստանի ողջ տարածքում ուժեղացած ծառայություն կիրականացնի՝ պայմանավորված «Վերջին զանգի» միջոցառումներով։ Ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել։
««Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը:
Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ:
Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը:
Հարգելի՜ ծնողներ և ուսուցիչներ, կոչ ենք անում համագործակցության՝ մեր միջոցառումների արդյունավետության, ապահովման համար: Բարի երթ մեր շրջանավարտներին»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
4671 դիտում
15:07 02-06-2022
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված
1574 դիտում
17:50 24-05-2019
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն իրականացնել վերջին զանգի կապակցությամբ
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը