211652_close_icon

Գայանե Հակոբյանին աջակցող ծնողները դադարեցրել են կառավարության առջև նստացույցը

views-count1006 դիտում article-date 23:37 23-05-2023
Զոհված զինծառայողների հարազատները, որոնք ի աջակցություն Գայանե Հակոբյանի նստացույց էին անում կառավարության առջև, հայտարարեցին, որ դադարեցնում են այն։

«Մենք երկար խորհրդակցելով միմյանց հետ՝ որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը՝ նստացույցը։ Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- լրագրողներին հետ զրույցում ասաց Վահիդ Սահակյանը։

Սահակյանը հայտարարեց նաև, որ համակարծիք են Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կալանավորված Գայանե Հակոբյանի ներկայացուցչների այն հայտարարության հետ, որ «տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է»։ 
 

Նմանատիպ նյութեր