«Ազատություն Գայանե Հակոբյանին»․ զինծառայողների ծնողները երթով շարժվում են Կառավարություն․ Tert.am
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալավորելու մասին լուրը լսելուց հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց։ Գրում է Tert.am-ը։
Ծնողները սկսեցին բանավիճել ոստիկանների հետ։ Այնուհետև որոշում կայացվեց երթով շարժվել Կառավարության շենք։
«Ազատություն Գայանե Հակոբյանին», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով երթը շարժվում է Արշակունյաց պողոտայով։
Կառավարություն շարժվող քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ Կոռնիձորում հանրահավաք իրականացնողները գալիս են Երևան՝ իրենց միանալու։