Ուկրաինացի դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են առաջանալ Բելգորոդի սահմանից. լրատվամիջոցներ
ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքային թաղամասում ուկրաինացի դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են սահմանից առաջանալ դեպի Կոզինկա բնակավայր: Այս մասին գրում է SHOT թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին: Վերջինիս փոխանցմամբ՝ նրանց դեմ կռվում են ռուս ուժայինները։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։
SHOT-ը պարզաբանում է, որ տեղանքում գործում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ըստ տեղեկությունների՝ այն հարվածում է Ուկրաինայի զինված ուժերի արձակած հետախուզական անօդաչու սարքերին։
Հայտնի է, որ Բելգորոդում հրետակոծության հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելգորոդի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ չի նախատեսվում։