Հայտնի է՝ Թուրքիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում ում կաջակցի Սինան Օղանը
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը, որն ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների ավելի քան 5 տոկոսը, մտադիր է 2-րդ փուլում հայտարարել երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օղանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին», - ասել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը հավաքել էր ձայների 49,35%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45%-ը։ Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին, և կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։